Երեկ հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում․ «Երևանի ավտոբուս»-ի մամուլի քարտուղար

Երեկ հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Այս մասին գրառում է կատարել «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

«Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։

Ուղևորը, այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։

Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։

Խորը հիացմունքով ու անխնա երախտագիտությամբ շնորհակալություն ուղևորին»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031