Գյումրիում ձնամաքրման աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով

Շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ Գյումրիի կոմունալ ծառայության աշխատակիցները քաղաքի փողոցներում իրականացնում են ձնամաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, 4 միավոր ձյուն մաքրող տեխնիկա է աշխատել, որոնց միացել է ևս 3 հավելյալ օգնող մեքենա:

«Թող մեկը փորձի չգնահատել Կոմունալ ծառայության մեր տղերքի աշխատանքը: Ժամը` 02:00, դրսում -10 աստիճան է: Գյումրու կոմունալ ծառայությունն աշխատում է 24-ժամյա ռեժիմով՝ ունենալով ընդամենը 4 միավոր ձյուն մաքրող տեխնիկա: Ցավոք, ոչ ասֆալտապատ փողոցներում հնարավորը չէ տեխնիկայի միջոցով իրականացնել ձնամաքրման աշխատանքներ»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930