Skip to main content

Երևանում վթարի է ենթարկվել ՌԴ դեսպան Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան․ դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930