Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին ոստիկանությունից ազատ արձակեցին: Նա գլխի հատվածում քերծվածքներ ուներ, մյուս քաղաքացուն էլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Վարդան Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրենց գցել են գետնին, «քարշ են տվել», ապա հայտարարեց՝ ինքը վախեցողը չէ:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ նրանց ձերբակալել և տեղափոխել էին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:
Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն որոշել էր, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Ղուկասյանը հայտարարել է ընտրապայքարին Կոմկուսի ցուցակով մասնակցելու մասին: