Skip to main content

Վերին Լարսի հերթում 552 հայկական բեռնատար կա

Վերին Լարսի հերթում վերջին տվյալներով 552 հայկական բեռնատար կա։

Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1,970 բեռնատար տարբեր երկրներից։

Հիշեցնենք՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածներում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավոր սահմանափակվել է բոլոր ավտոմեքենաների տեղաշարժը: Բացի այդ, ձյան տեղումներ են:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031