Գվարդիոլան նշել է Չեմպիոնների լիգայի երեք ֆավորիտներին՝ Մանչեսթեր Սիթիի դուրս մնալուց հետո

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներին այն բանից հետո, երբ իր թիմը՝ «Մանչեսթեր Սիթին» դուրս է մնացել մրցաշարից:

Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, «Մանչեսթեր Սիթին» 1:3 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին» և ավարտել իր մրցելույթները եվրագավաթային մրցաշարում։

«Մադրիդցիները միշտ ֆավորիտ են այս տիտղոսը նվաճելու համար: Կան նաև այլ թեկնածուներ. «Լիվերպուլն» իսկապես լավ տարի է անցկացնում, իսկ ՊՍԺ-ն՝ իմ ընկեր Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, առաջ է շարժվում: Բայց ակնհայտորեն «Ռեալը» գլխավոր ֆավորիտն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930