ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանձնաժողովում կլինեն նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը, ԱԳ փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը, առողջապահության փոխնախարարը, ԲՏԱ փոխնախարարը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ԿԳՄՍ փոխնախարարը, ՆԳ փոխնախարարը, շրջակա միջավայրի փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, ՏԿԵ փոխնախարարը, ֆինանսների փոխնախարարը, ՊԵԿ փոխնախագահը, ԱԱԾ տնօրենի տեղակալը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031