Տիգրան Դադունցը Ճապոնիայում ներկայացրել է ՀՀ-ում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Տոկիոյում (Ճապոնիա) կայացած «Քաղաքական երկխոսություն վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ՝ միջազգային հաշտարարության տարածումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» համաժողովին:

«Ասիական զարգացման բանկի հրավերով հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ իրականացվող ընդգրկուն բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևոր դերը միջազգային ներդրումային, առևտրային և տնտեսական վեճերի արդյունավետ կարգավորման գործում: Ելույթ ունենալով համաժողովին Տիգրան Դադունցն ընդգծել է Արդարադատության նախարարության հանձնառությունը՝ ստեղծելու վեճերի լուծման ավելի արդյունավետ և բարենպաստ իրավական միջավայր, ինչպես նաև տեղական օրենսդրությունը համահունչ դարձնելու միջազգային լավագույն փորձին։ Նա կարևորել է արբիտրաժի և հաշտարարության կիրառության ընդլայնումը, ինչը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը և վեճերի ավելի արագ կարգավորմանը։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև Ասիական զարգացման բանկի աջակցությունը Հայաստանում վեճերի լուծման եղանակների զարգացման, հատկապես Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման գործում:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728