Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ սոցիալական ծախսերի փոխհատուցումը հաշվետու տարում պարտադիր հայտարարագիր ներկայացրած անձանց վրա տարածվելու է նաև հետևյալ դեպքերում՝
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար ծնողի կողմից կատարված տարեկան 3000 դրամ ծախսը:
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները:
ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները։
Ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ։