Հրդեհված ճաշարանը վերանորոգվել և նոր գույքով համալրվել էր նախորդ տարի. ՊՆ

Ի լրումն նախորդիվ հրապարակված հաղորդագրության, Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է հրապարակել.

«Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:

Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031