Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր աստղերից մեկը՝ Լամին Յամալը, Mundo Deportivo-ին տված հարցազրույցում անդրադարձել է մրցավարական վերջին քննարկումներին և Մադրիդի «Ռեալի» կողմից առաջ քաշված մեղադրանքներին։
17-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ մրցավարների աշխատանքը բավական բարդ է, ինչպես նաև նշել, որ միշտ էլ կլինեն դժգոհություններ՝ անկախ նրանից, թե որ թիմին է օգուտ տալիս վերջիններիս որոշումը։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ «Բարսելոնային» կողմնակալություն է ցուցաբերվում, Յամալը պատասխանել է.
«Մենք չենք կարող բողոքել։ Մրցավարները փորձում են լավագույնս կատարել իրենց աշխատանքը»: Նա ընդգծել է, որ իրենք կենտրոնացած են միայն հաղթանակների վրա և չեն անդրադառնում արտաքին խոսակցություններին: Նման ակումբները, ինչպիսին են «Բարսելոնան», «Ռեալը» և «Ատլետիկոն» չպետք է բողոքեն մրցավարներից, քանի որ նրանք փորձում են անել հնարավոր ամեն ինչ»։
«Արքայական ակումբի» չորս էջանոց քննադատական նամակի մասին Յամալն ասաց, որ «Բարսելոնայում» այդ մասին չեն խոսել, քանի որ իրենք կենտրոնացած են սեփական հաջողությունների վրա: