Skip to main content

ԱՄՆ-ում կողոպտել են Ֆրանսիայի ընտրանու լավագույն ռմբարկուի տունը

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվյե Ժիրուի տունը Լոս Անջելեսում կողոպտվել է, ինչի հետևանքով անհետացել են մոտ 500 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, այդ թվում՝ ավելի քան 10 շքեղ ժամացույց։

Փետրվարի 5-ին Ժիրուի կինը տանը հայտնաբերել է կոտրված պատուհան և դիմել ոստիկանություն։ Լոս Անջելեսի իրավապահները շարունակում են հետաքննությունը, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան։

38-ամյա Ժիրուն 2024-ի հուլիսից հանդես է գալիս «Լոս Անջելես» ակումբում։ Նա նախկինում խաղացել է «Միլանում», «Չելսիում», «Արսենալում» և այլ ակումբներում։ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 137 խաղ, խփել 57 գոլ, դարձել 2018-ի աշխարհի չեմպիոն և ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ 2024-ի հուլիսին նա ավարտել է կարիերան հավաքականում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031