Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում տեղի ունեցած նիստի ժամանալ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է։

Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվել է 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։

Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը, սակայն միջնորդությունը մերժվել է:

Նշենք՝ ըստ մեղադրական եզրակացության, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որիր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031