Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածով

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վրույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,-ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031