Skip to main content

Փետրվարին ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թվականների ձմեռային ամենացածր ջերմաստիճանները

Փետրվարի 3-րդ տասնօրյակում ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թվականների ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։

Փետրվարը, մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց:

Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031