Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին

Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00։ Սգո սրահի հասցեն՝ Նուբարաշենի խճուղի 46։ Այս մասին հայտնում են նրա հարազատները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։ 1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, ղեկավարել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Ավետիք Իշխանյանը լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի որդին է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031