Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն

Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն։Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Ժամերգությանը հաջորդել է նախատոնակը, ապա տեղի է ունեցել տարվա առաջին Անդաստանի կարգը, հայտնում են Մայր Աթոռից:

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ օրհնվել են աշխարհի չորս կողմերը, Հայաստանի Հանրապետությունը, Հայոց հայրապետությունը, վանքերը, բոլոր բնակավայրերն ու մարդիկ: «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է հավատացյալներին:

Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, որտեղ Ամենայն Հայոց Հովվապետը վառել է Տեառնընդառաջի խարույկը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930