Ներկայացվել է Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ-ի պաշտոնական խորհրդանիշը

Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ փորձագիտական ​​ժյուրին լավագույնը ճանաչեց հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։

«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում:

Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- ներկայացնելով իր աշխատանքը՝ նշել է Էլլա Ամատունին:

Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա ապրիլի 13-ից 19-ը՝ Երևանում:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728