Skip to main content

Իմ միակ. Ռոնալդուն Սբ. Վալենտինի օրվա առթիվ սիրելիի հետ լուսանկար է հրապարակել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն X սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ՝ մակագրելով լուսանկարը՝ «Իմ միակ»։

Ռոնալդուն այս պահի դրությամբ կարիերայում խփել է 924 գոլ, որոնցից 789-ը՝ ակումբային մակարդակում, ևս 135-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Այս մրցաշրջանում փորձառու հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031