Skip to main content

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ՀՀ ֆինանսների նախարարի հետ քննարկել է հայկական կողմի հետ համագործակցության հարցերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Քրիստինե Վայգանդը անդրադարձել է հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին՝ մեծապես կարևորելով ՀՀ Կառավարության ջանքերը երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին աջակցելու գործում:

Նախարար Հովհաննիսյանն իր հերթին բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ոլորտների զարգացմանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031