Skip to main content

ՀՀ վարչապետը Մյունխենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Փաշինյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

 «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում բովանդակալից հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Քննարկել ենք Հայաստանի և Եվրամիության գործընկերության առանցքային հարցեր։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- գրել է վարչապետը։ 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031