Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպանի ծառայություններից

Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու դատավարությունը։

 Վարդանյանը դատավարության ընթացքում հայտարարել է, որ հրաժարվում է Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպանի ծառայություններից:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ իր փաստաբան Ավրաամ Բերմանը կշարունակի պաշտպանել իր իրավունքները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031