Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան: Նրանք պահանջել են փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն:

«Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին:

Ադրբեջանը ՀՀ պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասվել է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728