Երգիչ Սարո Թովմասյանը դատարանում մերժում է ստացել: 2025 թ փետրվարի 6-ին Սարո Թովմասյանը դիմել է դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության պարեկային ծառայության 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին հաղորդում է Armlur.am-ը:
Միջնորդության մեջ երգիչը նշել է, որ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Աշխատում է և աշխատանքի արդյունավետ կազմակերպման և կատարման համար առաջնային պայման է հանդիսանում մեքենա վարելն, առանց որի անհնար կլինի իրականացնել աշխատանքային գործունեությունը: Այսինքն հայցվորի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը դա հայցվորի աշխատանքն է, որից վերջինս փաստացի կարող է զրկվել, կապված վիճարկվող վարչական ակտի կատարման հետ և որի արդյունքում վերջինս չի կարողանում պատշաճ իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև հոգալ իր խնամքին գտնվող անձանց համար անհրաժեշտ մինիմալ ծախսերը:
Նշել է նաև, որ վարչական ակտի կատարումը, այսինքն՝ տրանսպորտային միջոցից 2 տարի զրկելը, զգալի վնաս կարող է պատճառել իրեն, քանի-որ վերջինս դրա արդյուքնում զրկվում է իր եկամտի միակ աղբյուր հանդիսացող աշխատանքից:
Արդյունքում դատավոր Ելենա Առաքելյանը, քննարկելով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, մերժել է երգիչ Սարոյին:
Հիշեցնենք, որ երգչին պարեկային ծառայության աշխատակիցները կանգնացրել էին և ու երգչին 2 տարով զրկել էին վարորդական իրավունքից: