Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանն իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան

Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում Երևանը  իրեն հասու ողջ գործիքակազմով պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։ 

Այս մասին Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

 Անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել կամ բացել այսպես կոչված «միջանցքը», ո՞րն է լինելու ՀՀ-ի գործողությունը՝ ԱԳ փոխնախարարը պատասխանել է.

«Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը ։

Անդրադարձ կատարելով զենք ձեռք բերելու հարցում Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ Կոստանյանը նկատել է, որ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները:

 «Ինչպես նախկինում է նշվել, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «զինատեսակների մրցավազքին», որին ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ  Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել սպառազինությունների վերահսկողության փոխադարձ մեխանիզմ, և այդ առաջարկն ուժի մեջ է մնում»,-ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930