Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության ներքո. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելիս հարկ վճարելու պարտավորության առնչությամբ բարձրացված հարցի հետ կապված վերջնական լուծումների բացակայության հարցը։

Ինչպես հայտնել են ՄԻՊ-ից, պաշտպանն անընդհատ հաղորդակացության մեջ է իրավասու մարմնի հետ՝ բարձրացնելով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացմանն առնչվող օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, Պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է իրավասու մարմնի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է նաև որոշումների կայացման գործընթացում շահագրգիռ սուբյեկտների մասնակցությունը։

Անվճար իրավաբանական օգնության երաշխավորման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այդ համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր պատրաստակամությունը խնդրի լուծմանը ՄԻՊ լիազորությունների շրջանակում շարունակաբար նպաստելու տեսանկյունից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930