Տիգրան Աբրահամյանը խոսել է ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։

Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։

 Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական ուժերի պարագայում շատ ավելի մեծ վերլուծության հարց է, թե որն է այդ պահի պայքարի կամ այդ պահի նպատակներին հասնելու հաջողությունը, և այն, թե որտեղ դրանք կարող են արտահայտվել՝ խորհրդարանո՞ւմ, մարզերո՞ւմ, թե՞ փողոցում։

«Այն, որ մեր երկրում կա հասունացած բողոք և դա արտահայտվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տաբեր իրավիճակներով, այլև անվտանգության հետ կապված, Արցախի հետ կապված, Հայաստանի տարբեր հատվածների, շրջանների՝ ադրբեջանական օկուպացիայի հետ կապված և, առհասարակ, արտաքին քաղաքականության ճարտարապետության հետ կապված, դա ակնհայտ է։ Իրականում, հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի, այդ թվում՝ այս գարնան ժամանակահատվածում, կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում»,-ասաց Աբրահամյանը։ 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728