ՔՊ-ական պատգամավորները վստահեցնում են՝ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է վերահսկողության ենթարկվի

Եթե ադրբեջանական բեռները մուտք գործեն ՀՀ, Հայաստանի համար սկզբունքային կլինի՞, որ բեռները ստուգեն ՀՀ մաքսային ծառայողները:

Հարցին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և պատգամավոր Արման Եղոյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ նման թեմաների չի պատասխանի, քանի որ բանակցություններ են ընթանում, պայմանավորվածություններ ձեռք բերվելու դեպքում այդ մասին հանրությունը կտեղեկանա: Այնուհետև նա հավելեց, որ չի կարող ՀՀ տարածքով անցնել բեռ, որի պարունակության, բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինները չիմանան:

«Թե ինչ տեխնիկական միջոցներով կարվի, ՀՀ իրավասու մարմինն է իրականացնելու, թե որ մարմինն է իրականացնելու, այս պահին քննարկվում է։ Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են»,- ասաց պատգամավորը։

Իսկ Եղոյանը նշեց. «ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է մի որոշակի, եթե չասենք՝ ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի: ՀՀ-ն պետք է իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728