Կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրերը

Հայաստանի կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները։

Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է ավելացնել փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ուղղությունները։

«Խոսքը երեք ուղղությունների մասին է։ Առաջինը երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներն են։ Հաջորդը միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերն են՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 հազար դրամի չափով։ Երրորդը՝ 2024-25 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով  ծախսերն են։ Նախատեսվում է սահմանել նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ սոցիալական ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ ձևով, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերը, որոնց մասով վճարման եղանակը նշանակություն չունի։ 

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031