«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե գործող իշխանությունը, իշխանության գալով, հայտարարել է, որ սկսում է բանակցությունները զրոյական կետից. «Դրանից հետո գնացիք Ալիևի, Էրդողանի մոտ, ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ալեն Սիմոնյանը մի ուրիշ մակարդակի հասցրեց այդ ամեն ինչը՝ մեղադրելով արցախահայերին, արդյոք Դուք համաձայնե՞ք եք Ալեն Սիմոնյանի ասածի հետ»:
Վարչապետը նկատեց, որ պատգամավորի տված հարցում շատ փաստական սխալներ կան. «Հիմա այդ փաստական սխալներին որ անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն դուք ունեք, բայց ես նման բան ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան ձեզնից ակնկալելը»։
Փաշինյանը հիշեցրեց, որ նախկին 3 նախագահի հետ բանավեճի իր առաջարկին Քոչարյանի փոխարեն պատգամավոր որդին էր պատասխանել, թե՝ բանավիճելու բան չունեն. «Վերջը, բանավիճելու բան ունե՞ք, թե՞ չունեք։ Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ բանավիճելու բան ընդհանրապես չունեմ: Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում, կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա։ Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, որ 2021թ. ընտրություններից առաջ միավորվել էին, որ միասնական ճակատով հանդես գան: Մի հատ թող զանգի, ճշտեն՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա»։