Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդերասյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հիմնանորոգմանը։

Նրա խոսքով՝ հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեով հատկացվել է միջոցներ, պայմանագիրը կնքվել է 2024 թվականին։

«Աշխատանքների հարթն ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված է պետության կողմից։

Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, հաղթող կազմակերպությունը համաձայնեցնելով թանգարանի աշխատանքների հետ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ առջևում Ապրիլի 24-ն է, ու աշխատանքները պլանավորված են այնպես, որ մարդկանց հոսքը չխանգարի աշխատանքին»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ հիմնանորոգման աշխատանքները արդեն սկսված են նախորդ տարվանից, նախորդ տարի 2024 թվականին հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են, ավարտին կհասցվեն ամենաուշը 2026 թվականին։

«Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի։ Անհանգստության այլ առիթներ փնտրեք»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930