ՀՀ ԱԺ նախագահն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031