Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ

Կայացավ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց առաջնության մրցումային վերջին օրը։

Այսօր հաղթողներ ճանաչվեցին ՝

96կգ — Դավիթ Հովհաննիսյան (366կգ)
102կգ — Արա Աղանյան (340կգ)
109կգ — Պետրոս Պետրոսյան (368կգ)
+109կգ — Սիմոն Մարտիրոսյան (400կգ)

Մրցումային առաջին օրը Հայաստանի առաջնության հաղթողներին որոշել են կանայք: Ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել՝

45կգ- Բաբայան Քրիստինե
49 կգ -Մանե Ավանիսյան
55կգ-Տանզելա Գրիգորյան
59 կգ-Ալեքսանդրա Գրիգորյան
64 կգ-Մերի Միսակյան
71 կգ-Աննա Ամրոյան
76 կգ-Ալինա Սուքիասյան
81կգ-Էմմա Պողոսյան
87կգ-Լիաննա Գյուրջյան
+87 կգ Տաթև Հակոբյան

Մրցումային երկրորդ օրվանից պայքարի էին դուրս եկել տղամարդիկ:

55կգ — Վոլոդյա Սարգսյան (216 կգ)
61կգ — Գառնիկ Չոլակյան (256 կգ)
67կգ — Նարեկ Հովսեփյան (235 կգ)
73 կգ — Գոռ Սահակյան (320 կգ)
81 կգ — Ռաֆիկ Հարությունյան (328 կգ)
89 կգ — Մնացական Աբրահամյան (340 կգ)

Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ առաջնությունից ազատված են հավաքականի առաջատարներ Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ 6 ծանրորդ ապաքինվում է տարբեր վնասվածքներից:

Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728