Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Դրա մասին մենք զրուցում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, և կարծում եմ, որ լավ կլինի, որ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բոլորդ գիտեք, որ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանը սպասում ենք, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել։ Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրված իրավիճակին, չգիտեմ, բայց համենայն դեպս, հայկական կողմը սպասում է արձագանքին»,- նշել է ԱԺ նախագահը։

«Ես չեմ կարող ասել, և նաև չեմ կարող բացառել որևիցե բան»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրորղի հարցին, թե արդյոք Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաստաթուղթը։

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխանության, անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան և այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են, և դա մեր ձեռքում է: Այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին խաղաղ համակեցություն ապահովել»,- ասել է Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728