Աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանական ուժերով․ փոխնախարար

Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով:

«Սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, և դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,- հավելեց Սարգսյանը:

Փոխնախարարը նաև նշեց, որ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով կամավորության սկզբունքով։ Արման Սարգսյանը պատգամավորին կոչ արեց կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728