Վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ։

Հանդիպման մասին Հայաստանի վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ում տեղադրած կարճ տեսանյութի միջոցով։

«Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»,-տեսանյութին կից՝ գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նա կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:

 Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930