Ադրբեջանի արտգործնախարարը կրկին պնդել է, թե Հայաստանի զինվելն ու այդ երկրի Սահմանադրությունը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար: Այս մասին Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ հանդիպմանը։
«Չնայած ձեռք բերված մի շարք հաջողություններին և համաձայնեցված դրույթներին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնությունները, ինչպես նաև ռևաշինզմի ոգով այդ երկրի սրընթաց զինումը սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղաշինության համար», — Բայրամովի հայտարարությունն է մեջբերում Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Armenpress-ում հրապարակված իր հոդվածում հակադարձել է Բաքվի այդ մեղադրանքներին, հայտարարելով՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: