Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Սևիլիայի» հետ և 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել է կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկ րոպե անց, սակայն, Ռուբեն Վարգասը հավասարեցրել է հաշիվը:
Խաղի հիմնական իրադարձություններն արդեն ծավալվել ե երկրորդ խաղակեսում: Նախ՝ 47-րդ րոպեին Ֆերմին Լոպեսն առաջ է մղել «Բարսելոնային». ապա 55-րդ րոպեին Ռաֆինյան մեծացրել է իր թիմի առավելությունը՝ 1:3.
Կատալոնացիներն այնուհետ՝ 62-րդ րոպեից խաղացել են 10 հոգով, երբ գոլի հեղինակ դարձած Ֆերմին Լոպեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից։
Խաղավարտին՝ 89-րդ րոպեին, «Բարսելոնայի» կազմում հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Էրիկ Գարսիան:
Հանս Դիտեր Ֆլիկի թիմն այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրել է 48-ի և շարունակում է զբաղեցնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավոր զիջելով երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին»: «Սևիլիան» 28 միավորով 13-րդ տեղում է: