Skip to main content

Միայն մի հատ սելֆի անելու հնարավորություն է կորզել փոխնախագահի հետ . Լևոն Քոչարյան

<< Հայաստան>>խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.

<<6 լուր եմ կարդում 1․ Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում 2․ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ 3․ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը հռչակագիր են ստորագրել իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված քայլերի դեմ համատեղ գործողություններ ձեռնարկելու մասին 4․ Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռու, Թուրքիան և Ադրբեջանը 15-օրյա մեծածավալ զորավարժություն են արել Եվ հաջորդ երկուսը 5․ Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն 6․ Նիկոլ Փսշինյանն Ամերիկայում ցույց է տվել Խաղաղության խաչմերուկ նախագիծը ինչ-որ Ատլանտյան խորհրդի մասնակիցներին։ Ոչ մեկ չգիտի՝ էդ Ատլանտյան խորհրդի իմաստ, ովքե՞ր են, ի՞նչ կապ կարող են ունենալ մեր տարածաշրջանի գործընթացների հետ։ Չի հանդիպել Թրամփին, Ռուբիոյին, ոչ մի լուրջ մարդու։ Միայն մի հատ սելֆի անելու հնարավորություն է կորզել փոխնախագահի հետ Էդ էր, ժողովուրդ>>։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031