Կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի գերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փետրվարի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին ասվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել  անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930