Ձյան անոմալ տեղումները կաթվածահար են արել Ճապոնիայի հյուսիսը

Ճապոնական Հոկայդո կղզում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել։ Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ 12 ժամում կղզու արեւելյան շրջաններում տեղացել է մինչեւ 1,29 մետր ձյուն։ Դա հանգեցրել է հասարակական տրանսպորտի դադարեցման, ճանապարհների փակման և թռիչքների չեղարկման: Բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ տներից, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Գրում է BILD-ը։

Իրավիճակը հատկապես ծանր է եղել Օբիհիրո քաղաքում, որը բառացիորեն պատվել է ձյունով։ Կղզում փակվել է 370 դպրոց, դադարեցվել է բոլոր հասարակական տրանսպորտը։ Մարդկանց հորդորում են զերծ մնալ ճամփորդություններից, իսկ փողոց դուրս գալու հարկադրվածներին խորհուրդ է տրվում իրենց հետ վերցնել պարենամթերք և տաք հագուստ։

Օդերեւութաբանները զգուշացնում են ուժեղ ձնաբքի, բարձր ալիքների ու ձնահյուսի վտանգի մասին։ Ճանապարհներին իրավիճակը նույնպես բարդ է՝ մեքենաները մնացել են ձնակույտի տակ, իսկ իշխանությունները ծանր տեխնիկա են բերել փողոցները մաքրելու համար։

Չնայած սաստիկ ցրտին (մինչև -20 աստիճան), հոսանքազրկման կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նման ձյան տեղումներն այս տարածաշրջանում հազվադեպ չեն. Ճապոնիայի հյուսիսային և արևմտյան հատվածները մոլորակի ամենաձյունոտ վայրերից են:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930