Փրկարարները մահացած կնոջ են դուրս բերել Հրազդան գետից․ Shamshyan

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Գրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Մաշտոցի ոստիկանները ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728