Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 10 ՃՏՊ․ 3 մարդ զոհվել է. ՆԳՆ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 6-ից 7-ը ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, թմրանյութի իրացման, կեղծ փաստաթղթի ու սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, կողոպուտի, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, փոխադրման կամ օգտագործման կանոնները խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, գրավառուին վնաս պատճառելու, ինքնավնասման ու կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, շորթման ու խարդախության՝ 2-ական, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 9 հետախուզվող և 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 3 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930