Skip to main content

Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած օտարերկրացիները կալանավորվել են

Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա, քարեր նետել գնացքի ուղղությամբ: Նրանք ազգությամբ Ռուսաստանի Դաշնության և Լիտվայի քաղաքացիներ են:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էր հայտնի դարձել մետրոյում արձանագրված միջադեպի մասին:

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել դեպքից:

ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ խուլիգանության կասկածանքով ձերբակալել էին Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031