Ռուբեն Ռուբինյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Նիդերլանդների հետ հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031