«Թերթն արդեն արդիական չէ». Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց լուծարել «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հիմնավորման մեջ նշվում է. «ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը,բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:

«Կրթություն» թերթի խմբագրություն» ՓԲԸ-ն 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը կազմում է 100 հազար դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալում, որպես սեփական կապիտալ ներառված չի անշարժ գույք, ինչպես նաև հիմնադրի կողմից անհատույց օգտագործման իրավունքով գույք չի ամրացվել: Այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել ԿԶՆԱԿ-ի շենքում:

Չնայած շահույթ հետապնդող կազմակերպության իր կարգավիճակին՝ բյուջեի 10%-ը ձևավորվումէ պետական բյուջեի հատկացումներից:

Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930