Skip to main content

Զվարթնոցում կներդրվեն նոր սերնդի սարքավորումներ

ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Նախատեսվում է ներդնել մուտքի հսկողության բիոմետրիկական սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղեբեռների զննման նոր սերնդի սարքավորում, որը կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի 2–րդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ»,– ասված է որոշման մեջ։

Սա հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղեբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) կողմից սահմանված չափորոշիչները։

ՀՀ կառավարությունը կարծում է, որ այս որոշումը կնպաստի ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031