Զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր

Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ-ից:

«Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշեցին ՆԳՆ-ից:

Նախնական տեղեկություններով, զոհվածն Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն:

ՔԿ-ից էլ տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031