Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «X»-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել՝ կապված Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետ։

«Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից․ Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային, որ բախվել է այս՝ անմեղ քաղաքացիների կյանքեր խլած ողբերգական միջադեպին։ Ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 10 մարդ է մահացել Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղակայված ուսումնական կենտրոնում` հրաձգության հետևանքով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031