Տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%. ԿԲ նախագահ

Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր զամբյուղում ներքաղաքային տրանսպորտի տեսակարար կշիռը գնահատվում է 0,4% (ըստ հանրապետության վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության), այդ թվում Երևանի տրանսպորտինը՝ 0,23% (մնացածը մարզայինն է):

Ըստ այդմ, ինչպես պարզաբանեց Գալստյանը, նշված 0,1% գնաճը տեսական առավելագույնն է՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ բոլոր ուղևորների համար ուղեվարձը կարժենա 150 դրամ, այսինքն՝ կթանկանա մեկուկես անգամ (սակայն ուղևորների մի մասի համար գործում են արտոնյալ սակագներ- խմբ.):

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930